Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 31 » Google-ը կօգնի գտնել ուղեկիցներ ու գումար վաստակել
16:57
Google-ը կօգնի գտնել ուղեկիցներ ու գումար վաստակել

Google-ը կօգնի գտնել ուղեկիցներ ու գումար վաստակել

Google-ը պատրաստվում է թողարկել օնլայն ծառայություն, որի միջոցով հնարավոր կլինի գտնել ուղեկիցներ ու նրանց հետ կիսել ճանապարհածախսը:

Նոր ծառայությունը կօգտագործի Waze բջջային հավելվածի հնարավորությունները, հիշեցնենք, որ հավելվածը գնվել է Google-ի կողմից 2013-ին: Waze-ը իրական ժամանակում թույլ է տալիս տեսնել ճանապարհների ծանրաբեռնվածությունն ու ընտրել առավել օպտիմալ երթուղին:

Սպասվում է, որ նոր ծառայությունը կգործարկվի աշնանը Սան Ֆրանցիսկոյում: Եթե այն արդարացնի իրեն, կսկսի գործել նաև այլ քաղաքներում:

Նոր ծառայությունը թույլ կտա օգտատերերին ընտրել ուղեկիցների, որոնք կվճարեն օգտագործված վառելիքի համար: Ընդ որում` սկզբնական շրջանում Google-ը չի պատրաստվում միջնորդավճար վերցնել ուղևորափոխադրումներից:

Դիտումներ: 272 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>
uCoz