Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Youtube

YouTube-ում հայտնվել է Google Cardboard-ով տեսանյութեր դիտելու հնարավորություն
19.11.2015, 17:40
 
YouTube վիդեոհոսթինգը Android օգտատերերի համար նախատեսված YouTube հավելվածումում ավելացրել է Google Cardboard-ի միջոցով տեսանյութերը դիտելու հնարավորություն: Հիշեցնեմ, որ 360 աստիճան պտտվող տեսանյութեր YouTube-ում հայտնվել են ս.թ. մարտից: Այժմ YouTube-ում կա VR տեսահոլովակների փլեյլիսթ, որոնց մեջ է նաև «Քաղցած խաղեր» ֆիլմի թրեյլերը: YouTube հավելվածում VR ռեժիմին անցնելու համար պետք է սեղմել Cardboard նշանի վրա:
Եթե ունեք Android հեռախոս և ցանկանում եք փորձարկել YouTube-ի այս նոր հնարավորությունը, ապա կարող եք օնլայն առևտրի կայքերից պատվիրել VR սարք և վայելել: Նշեմ նաև, որ այս սարքերով կարող եք խաղալ մի շարք խաղեր և օգտվել այս տեխնոլոգիայով աշխատող այլ հավելվածներից:
Կատեգորիա: Youtube | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 288 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>