Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Youtube

YouTube-ից վիդեո ներբեռնելու համար նախատեսված օգտակար ծրագիր
17.11.2015, 18:33

YouTube Downloader-ը ոչ միայն ներբեռնում է վիդեոներ, այլև դրանք ավտոմատ վերափոխում է ցանկացած ֆորմատի: Ծրագրի կարևոր ֆունկցաիներից է նաև YouTube-ում առկա տվյալ վիդեոյի որակի ընտրության հնարավորությունը (240p, 360p, 480p, 720 HD, 1080 HD):
Ծրագրում կա նաև հնարավորություն առանց YouTube այցելելու փնտրել Ձեր ուզած վիդեոն, նախնական դիտել այն և ներբեռնել: Դա կատարվում է Search կոճակը սեղմելով:
 

1. Ծրագիրը տեղադրելուց և լիցենզիոն կոդը գրելուց հետո (կոդը գտնվում է արխիվի մեջ) էկրանի վրա հայտնվում է նկարում ցույց տրված նշանը:
2. Մտնում եք YouTube և բացում այն վիդեոն, որն ուզում եք ներբեռնել:
3. Մկնիկով բռնում եք վիդեոյի հասցեն և քաշում նկարում ցույց տրված նշանի վրա (կամ ծրագրում սեղմում եք Download կոճակը և բացված պատուհանում տեղադրում վիդեոյի հասցեն):
4. Բացվում է մի պատուհան, որտեղից ընտրում եք վիդեոյի որակը, վիդեոյի և ձայնի ֆորմատը ու վիդեոյի թղթապանակը:

 


Այսպիսով Ձեր վիդեոն արդեն ներբեռնվում է: Միայն ավելացնեմ, որ որոշակի վիդեոների դեպքում ձայնի հետ խնդիրներ ունենալուց խուսափելու համար ձայնի կոդեկը նշեք mp3:
Կատեգորիա: Youtube | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 261 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>