Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Youtube

Google-ը մեկնարկում է Youtube Red նոր վճարովի ծառայությունը, որտեղ բացակայելու են գովազդները
19.11.2015, 17:42
 
Ս.թ. հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ի օգտատերերի համար Google ընկերությունը կթողարկի Youtube Red նոր ծառայությունը, որը ստեղծվել է Google Play Music ծառայության հիման վրա և այդ ծառայության բոլոր բաժանորդները (ամսական 10$) ավտոմատ կբաժանորդագրվեն Youtube Red-ին:
 
 
Youtube Red ծառայությունում չկան գովազդներ: Այն թույլ է տալիս պահպանել վիդեոները օֆլայն դիտելու համար և հնարավորություն է տալիս բջջային հեռախոսի ֆոնային ռեժիմում լսել երաժշտություն Youtube հավելվածով: Youtube Red ծառայության բաժանորդները հնարավորություն կունենան նաև դիտել որոշակի բացառիկ տեսանյութեր: Youtube Red-ին Google Play-ից բաժանորդագրվելու արժեքն է ամսական 10$, իսկ Apple iTunes-ից բաժանորդագրվելու դեպքում՝ 13$: Սակայն օգտատերերը հնարավորություն ունեն Google Play-ից 10$-ով բաժանորդագրվեն այս ծառայությանը և օգտվել դրանից iOS սարքի հավելվածներում կամ Safari դիտարկչում:
Կատեգորիա: Youtube | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 262 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>