Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Twitter

Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը կայցելի Հայաստան
21.11.2015, 11:24

Թումոյի խորհրդի անդամ և Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը Թումոյի հրավերով ապրիլ ամսի երկրորդ կեսին կայցելի Հայաստան: Մեկ շաբաթվա ընթացքում Րաֆֆին կանցկացնի երկու ծրագրավորման դասընթաց, կտա հանրային դասախոսություն, կհանդիպի Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների և կառավարության անդամների հետ:
 
Րաֆֆի Գրիգորյանը և իր թիմակիցները ղեկավարում են Թվիթերի կարևորագույն ենթակառուցվածքները, ինչպիսիք են՝ տվյալների շտեմարանը, վեբ սպասարկիչները և ծրագրերի դարանները: Նախքան Թվիթերը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ Րաֆֆին համահիմնադրել է անձնական էներգախնայողության նախագիծը՝ WattzOn, ղեկավարել խորհրդատվական ընկերություն, ինչպես նաև դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում:
 
Ապրիլի 18-ին Րաֆֆին կանցկացնի դասախոսություն Ծրագրային մշակման կառավարման թեմայով՝ «Այն, ինչ կարևոր է» խորագրով, որտեղ կներկայացնի Թվիթերում իր աշխատանքային փորձառությունը:
 
Րաֆֆին կվարի նաև առաջադեմ ծրագրավորման դասընթաց, որը բաց կլինի համալսարանի ուսանողների և ՏՏ ոլորտի մասնագետների համար, որի ընթացքում մասնակիցներին կծանոթացնի Թվիթերի API-ին, և միջին մակարդակի դասընթաց Թումո պատանիների համար գրագետ կոդավորման մեթոդների մասին:
Կատեգորիա: Twitter | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 360 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>