Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Twitter

Այս ծրագիրը հաղթել է Twitter-ում անցկացվող բազմաթիվ մրցույթներում
21.11.2015, 11:32
 
Ծրագրավորող Հանթեր Սկոտը ստեղծել է ծրագիր-բոտ, որն ավտոմատ մասնակցել է սոցիալական ցանցերում անցկացվող մրցույթներին, որտեղ պահանջվել է տարածել հատուկ հեշտեգերով գրառումները: Թվիթերում նմանատիպ մրցույթներ բավականին շատ են, ինչի հետևանքով այս ծրագիրը հաղթել է բազմաթիվ մրցանակներ: Ծրագիրը ստեղվել է Python ծրագրավորման լեզվով: Այն ավտոմատ որոնել է մրցույթային տվիթները և տարածել դրանք: Այս ծրագիրն անդադար աշխատել է 9 ամիս և միջին հաշվարկով օրական 4 մրցանակ է շահել: Որոշ մրցույթներ պահանջում են, որպեսզի մասնակիցները դառնան իրենց հետևորդները: Ծրագիրը փորձել է բաժանորդագրվել այդ էջերին, իսկ եթե դա չի ստացվել, այն պարզապես ռեթվիթ է արել հաղորդագրությունները: Բնականաբար նմանատիպ ծրագիր ստեղծելու դեպքում կարևոր պայմաններից է սոցիալական ցանցերի արգելափակումներից խուսափելը: Օրինակ Թվիթերը չի թույլատրում չափից շատ թվիթներ անել որոշակի ժամանակահատվածում կամ արագ հետևել և ջնջել մարդկանց: Սակայն այս ծրագրի հեղինակը կարողացել է այնպես անել, որպեսզի չընկնի արգելափակման տակ: Ծրագի միջոցով շահած մրցանակների ցուցակը կարող եք տեսնել այստեղ:
Կատեգորիա: Twitter | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 373 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>