Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Ստատուսներ

Հետաքրքիր ստատուսներ
16.01.2016, 10:27
Բարելավեք մարդկանց կյանքի պայմանները, և մարդիկ ավելի լավը կդառնան, որպեսզի արժանի լինեն այդ պայմաններին:
 
Եթե Էդիոսոնը չհնարեր էլեկտրականությունը, ապա մենք մինչև հիմա ստիպված էինք լինելու հեռուստացույց նայել մոմի լույսի տակ:
 
Դժվար է ընկեր ձեռք բերել: Ավելի դժվար է կորցնել թշնամուն:
 
Լռությունը միակ ոսկին է, որը կանանց չի հրապուրում:
 
Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի:
 
Երաժշտությունը մտածել չի կարող, բայց նա կարող է մարմնավորել միտք:
 
Ինչ է գիտելիք: Ոչ այլ ինչ, քան գրանցված փորձ:
 
Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել:
 
Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող նաև պահել շատը:
 
Տղամարդիկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ են մտածում իրենց մասին: Իսկ կանանց համար կարևոր է, թե իրենց մասին ինչ են խոսում:
Կատեգորիա: Ստատուսներ | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 345 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>