Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Odnoklassniki

«Одноклассники» ցանցում հայտնվել է գտնվելու վայրը նշելու ֆունկցիա
16.11.2015, 18:33

 

«Одноклассники» սոցիալական ցանցում հայտնվել է գեոլոկացիայի ծառայություն, որի միջոցով օգտատերերը կարող են նշել իրենց գտնվելու վայրերը: Ծառայությունը հիմնված է Open Street Maps տվյալների բազայի վրա և աշխատում  է  Яндекс-ի քարտեզներով: Գտնվելու վայրը նշելու ֆունկցիան հասանելի է այդ ցանցում գրառում գրելու ընթացքում:

 

Եթե ցանկանում եք, որպեսզի «Одноклассники» ցանցն ավտոմատ որոշի Ձեր գտնվելու վայրը, ապա պետք է տաք այդ կայքին համապատասխան թույլտվություն: Օգտատերերը կարող են նշել տվյալների բազայում առկա վայրերը, կամ ինքնուրույն  ավելացնել ռեստորանները, օֆիսները, այգիները և այլ վայրերը:

 
 
Առայժմ այս ծառայությունը հասանելի է միայն «Одноклассники» կայքի վեբ տարբերակում, սակայն գտնվելու վայրի մասին նշումները ցուցադրվում են նաև բջջային սարքերի վրա:

 


Գտնվելու վայրը նշելու ֆունկցիան շուտով կհայտնվի նաև կայքի բջջային տարբերակների ու հավելվածների վրա: Հիշեցնեմ, որ Facebook ցանցում շատ վաղուց կա այս ֆունկցիան:

Odnoklassniki.ru կայքում Hamblog.do.am-ին հետևելու համար միացեք Hamblog.do.am-ի պաշտոնական խմբին:

Կատեգորիա: Odnoklassniki | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 287 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>