Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Odnoklassniki

Ինչպես Օդնոկլասնիկի խումբը կամ պրոֆիլը դարձնել պաշտոնական և ստանալ «Официальная страница» նշանը
16.11.2015, 18:54
Ռուսական Օդնոկլասնիկի կայքում հայտնի մարդկանց կամ ապրանքանիշերի պրոֆիլներում և խմբերում նկատած կլինեք «Официальная страница» նշանը: Սակայն ի տարբերություն այլ հայտնի սոցիալական կայքերի, որտեղ ստուգված ու պաշտոնական էջերը (verified page) որոշվում են միայն ադմինիստրատորների կողմից, Օդնոկլասնիկում հնարավոր է դիմում-հայտ ներկայացնել և Ձեր խումբը կամ պրոֆիլը դարձնել պաշտոնական: Իհարկե ցանկացած ոք չի կարող դա անել: Պաշտոնական էջի ստատուս կարող եք ստանալ միայն անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկելուց հետո: Օրինակ, եթե դուք ունեք գրանցված ապրանքանիշ, ապա պետք է ներկայացնեք այն փաստաթուղթը, որի միջոցով Օդնոկլասնիկի մոդերատորները կարող են համոզվել, որ այդ ապրանքանիշն իրականում պատկանում է Ձեզ: Դիմումները կարող եք լրացնել այցելելով այստեղ: Դիմումն ուղարկելուց հետո առավելագույնը մի քանի օրից կստանաք պատասխանը:
 
Կատեգորիա: Odnoklassniki | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 252 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>