Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Odnoklassniki

Ինչպես ազատվել Odnoklassniki և Vkontakte կայքերը արգելափակող վիրուսից
16.11.2015, 19:32
 
Վերջերս շատ եմ ստանում Odnoklassniki և Vkontakte կայքերի օգտատերերի կողմից նամակներ, ովքեր չեն կարողանում մտնել այդ կայքերը: Պատճառը վերջերս ինտերնետում ակտիվացած վիրուսն է, որը փոխում է համակարագչի կարգավորումները և արգեկափակում է այդ կայքերի հասանելիությունը: Իրականում վիրուսը փոխում է hosts ֆայլի պարունակությունը, որի մասին մի անգամ արդեն խոսել եմ: Արգելքը բացելու համար անհրաժետշ է կատարել հետևյալ քայլերը
 
1.Մտեք C:\Windows\System32\drivers\etc
2.Այդ թղթապանակի մեջ գտեք hosts ֆայլը և բացեք:
3.Առաջարկվող ծրագրերից ընտրեք Notepad ու սեղմեք Ok
 
4.Գտեք # 127.0.0.1 localhost տողը ու ջնջեք դրանից ներքև գտնվող բոլոր այն տողերը, որոնք պարունակում են Odnoklassniki կամ Vkontakte բառերը: Եթե համակարգչի մեջ տեղադրված է Photoshop կամ նմանատիպ այլ ծրագրեր, ապա hosts ֆայլի մեջ կարող են նաև տողեր պարունակվել Photoshop-ի վերաբերյալ: Այդ տողերը մի ջնջեք Ֆայլի վերջնական տեսքը պետք է մոտավորապես լինի այսպիսին՝

 
 

4.Սեղմեք File->Save As... (կամ Ctrl+S)


Windows XP -ի դեպքում պահպանեք հին ֆայլի վրա, իսկ Windows7-ի դեպքում շարունակեք հաջորդ քայլերը


5.Ֆայլի տիպը նշեք All Files, անունը՝ hosts1.ini: Պահպանեք այդ ֆայլը էկրանի վրա:

 
 
6. Փակեք բացված ֆայլը:
7.Ջնջեք C:\Windows\System32\drivers\etc թղթապանակում գտնվող hosts ֆայլը:
8.Պատճենահանեք 5-րդ քայլում էկրանին պահպանված hosts1.ini ֆայլը C:\Windows\System32\drivers\etc թղթապանակի մեջ: Փոխեք hosts1.ini ֆայլի անունը ու դրեք hosts:
Կատեգորիա: Odnoklassniki | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 346 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>