Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Odnoklassniki

Ձևավորեք Օդնոկլասնիկի կայքը ըստ Ձեր ճաշակի
16.11.2015, 19:41

Եթե հաճախակի եք օգտվում ռուսական Օդնոկլասնիկի կայքի ծառայություններից և ցանկանում եք տարբերվել ուրիշներից, ապա կարող եք այս հեշտ հնարքի շնորհիվ փոխել օդնոկլասնիկի կայքի ինտերֆեյսը: Հնարավորություն կա փոխել կայքի հետևի ֆոնը և տառերի գույները: Բազմաթիվ պատրաստի շաբլոններից բացի կարող եք ստեղծել նոր շաբլոններ և կիրառել դրանք Օդնոկլասնիկի կայքի վրա: Այժմ տեսնենք, թե ինչպես է դա արվում (այս օրինակում ցուցադրվում է Google Chrome դիտարկչի վրա, սակայն կարող եք նմանատիպ քայլերի հերթականությամբ տեղադրել այլ դիտարկիչների վրա):
 
1.Այցելեք այս կայքը:
2.Սեղմեք նկարում նշված հատվածի վրա (Установить стили)
 
 
3.Սեղմեք Continue

 

 
4. Սեղմեք Install

 

 
5.Այցելեք Օդնոկլասնիկի կայք և կտեսնեք նոր ավելացված երեք ֆունկցիաները:

 

 
Հերթով տեսնենք, թե ինչ են անում այդ ֆունկցիաները՝
 
1.убрать стиль- այս հղումի վրա սեղմելու դեպքում կայքի ինտերֆեյսը կվերադառնա հին տեսքին (որը փոխվելու է հաջորդ երկու ֆունկցիաների միջոցով) 
 
2.сменить стиль -այս հղումի վրա սեղմելով կբացվի մի պատուհան, որտեղից կարող եք ընտրել պատրաստի շաբլոններից որևէ մեկը (ձախ կողմից կարող եք ընտրել բաժինը):
 
 
Բացված պատուհանում ընտրեք Օդնոկլասնիկի 
 
 
Ավտոմատ կբացվի Օդնոկլասնիկի կայքը և կտեսնեք այն Ձեր ընտրած շաբլոնով՝
 
 
3. редактировать стиль - այս ֆունկցիայի միջոցով կարող եք փոխոխություններ անել նախորդ քայլում ընտրված շաբլոնի վրա, կամ ստեղծել նոր շաբլոն (ընտրել ֆոնի լուսանկար համակարգչի սկավառակից կամ փոխել գույները):
 
 
Կայքը փակելու դեպքում շաբլոնը չի անհետանում և այն կանհետանա միայնубрать стиль սեղմելու դեպքում: Նշեմ նաև, որ առաջին 4 քայլերը պետք է անել մի անգամ, իսկ հետագայում շաբլոնները կառավարել Օդնոկլասնիկի կայքում հայտնված երեք ֆունկցիաներով: Այս նույն մեթոդով կարող եք փոխել նաև Vkontakte.ru կայքի դիզայնը: 
Կատեգորիա: Odnoklassniki | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 338 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>