Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Հնարքներ

Ինչպես հեշտությամբ ներբեռնել երգեր Android համակարգում
28.01.2016, 13:22
 
Մի քանի ամիս առաջ Google Play Market-ում հայտնվեց ռուսական Zaycev.net հավելվածը, որը թույլ էր տալիս որոնել և միանգամից ներբեռնել ցանկացած երգ կամ երաժշտություն: Սակայն Google-ը այն արգելափակեց, քանի որ այս ծրագիրը հակասում էր Google Play-ի կանոններին և տարածում էր չլիցենզավորված նյութեր: Բայց ի ուրախություն Android-ի օգտատերերի, այս համակարգը թույլ է տալիս ցանկացած այլ կայքից ներբեռնել և տեղադրել հավելվածներ: Անհրաժեշտ է ընդամենը կարգավորումներում միացնել Unknown Sources պարամետրը և ներբեռնել Zaycev.net հավելվածը:
 
 
Zaycev.net հավելվածը թույլ է տալիս փնտրել և ներբեռնել երգեր Vkontakte և Zaycev.net կայքերից: Vkontakte-ից ներբեռնելու համար պետք է գրեք Ձեր օգտանունն ու գաղտնաբառը կամ գրանցեք նոր հաշիվ: 
 
 
Այս հավելվածից օգտվելը չափազանց հեշտ է: Երգերը ներբեռնելու համար պետք է ընդամենը սեղմել երգի աջ մասում գտնվող ներբեռնման կոճակի վրա:
 
Կատեգորիա: Հնարքներ | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 240 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>