Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Հնարքներ

Ինչպես ավելացնել Euro2016-ի խաղերի ժամանակացույցը Google Calendar-ում, iOS-ում և Անդրոիդում
07.06.2016, 17:49
 
Google-ը թույլ է տալիս օրացույցի մեջ ներմուծել այլ օգտատերերի կողմից պատրաստված օրացույցներ և այսպիսով հեշտացնում Google օրացույց-ի հետ աշխատելու գործընթացը: Եթե ցանկանում եք տեղեկացված լինել և ստանալ ծանուցումներ Euro2016-ի խաղերի օրերի ու ժամերի մասին, ապա կարող եք այդ խաղերի ժամանակացույցը ներառել Google-ի օրացույցում:
 
1. Մուտք գործեք Google Calendar:
1. Բացեք այս հասցեն:
2. Ներքևում սեղմեք Google Calendar նշանի վրա:
 
 
 
Տեղեկացնեմ նաև, որ խաղերի օրերն ու ժամերը օրացույցի վրա կցուցադրվեն Հայաստանի ժամային գոտուն համապատասխան: Կարող եք նաև այս օրացույցը ներառել iOS համակարգի օրացույցում և խաղերից առաջ ստանալ ծանուցումներ iPad կամ iPhone սարքերի վրա:
 
1.Բացեք սարքի կարգավորումները և սեղմեք Mail, Contacts, Calendar ենթաբաժնի վրա:
 
 
 
2.Միացրեք Google-ի օրացույցի սինխրոնիզացիան:
3. Բացեք այս հասցեն, միացրեք Euro 2016 օրացույցը և սեղմեք Save:
4.Բացեք iOS համակարգի օրացույցը և աշխարհի առաջնության խաղերի օրերն ու ժամերը կհայտնվեն օրացույցի վրա:

Անդրոիդի վրա նույնպես կարող եք ունենալ այս օրացույցը: Անհրաժեշտ է բացել օրացույցի կարգավորումները և միացնել համապաասխան օրացույցը: Որոշ ժամանակ անց համակարգն ավտոմատ կսինխրոնիզացնի օրացույցը: Կարող եք նաև ինքներդ ստիպել, որպեսզի օրացույցը թարմացվի:
Կատեգորիա: Հնարքներ | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 223 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>