Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Հնարքներ

Facebook Messenger-ում կամ չաթում հատուկ հրաման գրելով կարող եք շախմատ խաղալ զրուցակցի հետ
10.02.2016, 17:43
 
Ֆեյսբուք սոցիալական ցանցի Messenger հավելվածը շարունակում է զարգանալ և ներառել ավելի շատ գործառույթներ: Այսպիսով վերջերս Messenger-ում ավելացել են @fbchess և @dailycute թաքնված հրամաններ: Առաջինի միջոցով կարողեք շախմատ խաղալ, իսկ երկրորդը ուղարկելու խոսակցության մասնակիցները կտեսնեն զվարճալի լուսանկաներ: 
 
 
@fbchess հրամանի հետ պետք է ուղարկեք նաև լրացուցիչ հրամաններ: Այսպես օրինակ խաղը սկսելու համար պետք է գրեք @fbchess play: Կարող եք նաև ընտրել Ձեր խաղաքարերի գույնը հետևյալ հրամանով՝ @fbchess play white: Եթե խոսակցության մասնակիցների թիվը երկուսից մեծ է, ապա պետք է նշեք նաև մասնակիցներից մեկի անունը՝ @fbchess play John: 
 
 
Քայլեր կատարելու համար պետք է գրեք ստանդարտ շախմատային հրամանները: Օրինակ զինվորին առաջ տանելու համար կարող եք գրել Pe4: @fbchess-ի մնացած հրամաններին կարող եք ծանոթանալ գրելով @fbchess help:
Կատեգորիա: Հնարքներ | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 299 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>