Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր նյութեր

Ճապոնացիների նոր ռեկորդը Թվիթերում
28.01.2016, 11:01
 
ճապոնացի օգտատերերը Twitter միկրոբլոգում նոր միջազգային ռեկորդի հեղինակ դարձան: Նրանք Twitter-ում մեկ վայրկյանի ընթացքում գրեցին 143.999 նմանատիպ հաղորդագրություն: Այս ակտիվության պատճառը հանդիսացավ 1986 թվականին թողարկված «Երկնային ամրոցը» անիմացիոն մուլտֆիլմի հեռարձակումը Nippon TV-ով: Twitter-ում ռեկորդի մասնակից դարձած օգտատերերը միկրոբլոգում նույն վայրկյանին գրել են ընդամենը մեկ բառ՝«Բալուս» (երևի ուզեցել են բայլուս գրեն ): Մուլտֆիլմի մեջ սա կախարդական բառ է, որն ասելուց հետո մուլտֆիլմում սկսվում է կախարդական թռչող կղզու ինքնաոչնչացման գործընթացը: Twitter-ի ղեկավարությունն արդեն հաստատել է այս ռեկորդը: Համեմատության համար նշեմ, որ Քեյթ Միդլտոնի և արքայազն Ուիլյամի երեխայի ծնունդի ժամանակ կատարվել էր ընդամենը 25.300 թվիթ: Ընդ որում այդ քանակը գրանցվել էր ոչ թե մեկ վայրկյանում, այլ՝ մեկ րոպեում:
Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 247 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>