Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր նյութեր

Skype ծրագիրը շարքից դուրս է գալիս, երբ ուղարկում կամ ստանում եք http://: հաղորդագրությունը
28.01.2016, 12:24
 
Մի քանի օր առաջ համացանցում հայտնվել էր տեղեկություն, որ հատուկ կոդ ուղարեկելու դեպքում iPhone սմարթֆոնները կախում են և ռեստարտ են լինում: Այդ կոդը պարունակում էր հատուկ սիմվոլներ, որոնք չէր կարողանում iPhone-ը ցուցադրել ծանուցումների պատուհանում: Ինչևէ, այս ծրագրային սխալը կրկնվում էր ոչ բոլոր օգտատերերի մոտ: Պարզվում է, որ նմանատիպ ծրագրային սխալ կա նաև Skype ծրագրում: Սակայն Skype-ի դեպքում կոդն ունի շատ ավելի պարզ տեսք: Հատկանշական է, որ այս կոդը շարքից դուրս է հանում ինչպես համակարգչային, այնպես էլ բջջային պլատֆորմերի վրա աշխատող Skype ծրագիրը: Փորձելու համար կարող եք ընկերներից որևէ մեկին ուղարկել http://:արտահայտությունը: Առայժմ այս խնդրին կա մեկ լուծում: Պետք է խնդրեք, որպեսզի նամակ ուղարկողն իր մոտից ջնջի ուղարկված արտահայտությունը: Այդ դեպքում այն կջնջվի նաև Ձեր մոտից:
Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 243 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>