Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր նյութեր

Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից
22.06.2016, 18:38

 

Այսուհետև բլոգում հաճախակի կանդրադառնամ հետաքրքիր ու զարմանալի ապրանքների, որոնք հնարավոր է պատվիրել AliExpress կայքից:


Լուսավորվող ականջակալներ
 

 

Այս գեղեցիկ ու յուրատեսակ ականջակալները լուսավորվում են երաժշտության տակտին համընթաց: Ականջակալների վրա առկա է նաև երաժշտությունն ու լուսավորությունը կարգավորող սարք: Եթե սիրում եք երաժշտություն և գիշերային կյանքը, ապա այս ականջակալներով հաստատ կտարբերվեք մնացածից:


Արժեք՝ սկսած 6 դոլարից
Պետք է որոնել՝ EL Earphone glow


ՇՇի խցանի կողպեք

 

 
 
Այս կողպեքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չեն սիրում, երբ առանց թույլտվության խմում են իրենց խմիչքները :) Կողպեքի սկզբնական գաղտնաբառը 000 է, սակայն այն հնարավոր է փոխել:


Արժեք՝ սկսած 4.5 դոլարից
Պետք է որոնել՝ wine stopper lock


Դոլարի տեսքով անձեռոցիկներ

 

 

Այս անձեռոցիկներն արտաքնապես շատ նման են իրական դոլարի և կարող եք դրանք օգտագործելով զարմացնել ընկերներին :)


Արժեք՝ սկսած 0.5 դոլարից
Պետք է որոնել՝ napkins dollar


Մագնիսական հեղուկ

 

 

Շշի մեջ գտնվող Ֆեռոմագնիսական այս հեղուկը արձագանքում է մոտակայքում գտնվող մագնիսական դաշտին և արդյունքում ձևավորվում են տարբեր պատկերներ:


Արժեք՝ սկսած 15 դոլարից
Պետք է որոնել՝ ferrofluid bottle


Տեսախցիկ ունեցող փոքր Քվադրոքոփթեր

 

 

 
Սա աշխարհի ամենափոքր և ամենաէժան քվադրոքոփթերն է, որի վրա տեղադրված է նաև տեսախցիկ: Հեռակառավարվող այս քվադրոքոփթերը ունակ է օդում կատարել բազմաթիվ հնարքներ և պտտվել 360 աստիճանով: Քվադրոքոփթերն այնքան փոքր է, որ հնարավոր է այն տեղադրել կառավարող վահանակի մեջ և դնել գրպանում:
 

 

Սարքը հնարավոր է կառավարել 20-50 մետր հեռավորության վրա: Լիցքավորումից հետո այն աշխատում է մոտ 5 րոպե: Տեսախցիկը 0.3 մեգապիկսել է: Հնարավորություն կա նաև տեղադրել MicroSD քարտ:


Արժեք՝ սկսած 20 դոլարից
Պետք է որոնել՝ quadcopter cx-10c

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 292 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>