Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր կայքեր

Ինչպես գտնել ցանկացած ֆայլի ուղիղ հղումը և միանգամից ներբեռնել այն
10.06.2016, 21:14
 
Համացանցում հնարավոր է գտնել գրեթե ցանկացած ֆայլ, սակայն դրանք ներբեռնելու ժամանակ բարդություններ են առաջանում, քանի որ կայքերի մեծ մասում տեղադրված են տասնյակ ներբեռնման կոճակներ ու գովազդներ և այդ պատճառով դժվար է դառնում ֆայլերի արագ ներբեռման գործընթացը: Օրինակ, ենթադրենք ցանկանում ենք ներբեռնել Game Of Thrones ֆիլմի 6-րդ սեզոնի վերջին սերիան: Բնականաբար բացում ենք Google-ը և գրում որոնվող արտահայտությունը: Google-ի ցուցադրած արդյուքները հերթով բացելուց հետո համոզվում ենք, որ ցուցադրված կայքերը կամ չեն պարունակում նշված ֆիլմը, կամ էլ պետք է մի քանի րոպե գովազդ նայել և կատարել հոգնեցուցիչ քայլեր, որպեսզի հասնենք մեր նպատակին ու ներբեռնենք այդ ֆիլմը:
 
 
Սակայն Google-ի որոնման ֆունկցիան իրականում թույլ է տալիս նշել, թե հատկապես ինչ տեսակի կայքերում փնտրի որոնվող ինֆորմացիան և ինչ ֆորմատի ֆայլ ենք փնտրում: Որպեսզի երկար-բարակ չգրեք այդ արտահայտությունները Google-ի որոնման դաշտում, կարող եք օգտվելFilechef կայքից: Այս կայքի միջոցով կարող եք հաշված վայրկյանների ընթացքում գտնել ինչպես որոնվող ինֆորմացիան, այնպես էլ այդ նույն դոմեյնում գտնվող այդ ինֆորմացիա:
 
 
Օրինակ փորձենք Filechef-ով որոնել Windows 7 արտահայտությունը: Այնուհետև բացված արդյունքների մեջ սեղմելով կայքերից որևէ մեկի վրա կբացվի Windows 7-ի ISO-ն պարունակող ինչ-որ թղթապանակ, որտեղ կարող ենք գտնել նաև այլ ծրագրերի ISO ֆայլեր: Կարող եք նաև մի մակարդակ վերև բարձրանալ և տեսնել վերևի թղթապանակի պարունակությունը:
 
 
 
Վերջում ավելացնեմ, որ նշված կայքի միջոցով մի քանի որոնումներ կատարելուց հետո Google-ը կարող է ժամանակավոր չցուցադրել արդյունքները, այդ պատճառով խորհուրդ կտամ օգտվել ինտերնետ դիտարկչի «Անտեսանելի» ռեժիմից: Օրինակ Chrome-ի դեպքում կարող եք այս ռեժիմը բացել սեղմելով Ctrl+Shift+N:
 
Կատեգորիա: Հետաքրքիր կայքեր | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 293 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>