Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր կայքեր

Էլեկտրոնային գրախանութ Հայաստանում՝ Upub.am
29.01.2016, 10:50
 
Լավ նորություն բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կարդալ հայերեն, ինչպես նաև ստեղծագործում կամ թարգմանում են: Հայաստանում ստեղծվել Upub.am էլեկտորնային գրախանութը, որի գլխավոր նպատակն է խթանել բարձրորակ անվճար և վճարովի էլեկտրոնային գրքերի տարածումը հասարակության շրջանում:

 
Յուփաբն առաջին հարթակն է, որի միջոցով հայ հեղինակները, թարգմանիչներն ու հրատարակիչները կարող են ինքնուրույն հրատարկել միջազգային պահանջներին համապատասխան էլեկտրոնային գրքեր, դառնալ հանրաճանաչ և ստանալ եկամուտներ: Միջազգային չափանիշներին համապաստասխան էլեկտրոնային գիրք հրատարակելու համար Upub.am-ը հրատարակել է«Էլեկտրոնային գրքերի պատրաստման ուղեցույց» ձեռնարկը, որը կայքի օգտատերերը կարող են ներբեռնել անվճար: Կայքն ընդունում է *.DOCX կամ *.DOC ձևաչափի ֆայլեր, ստուգում դրանց չափանշման որակը և հրատարակում՝ փոխարկելով *.PDF, *.EPUB և *.MOBI ձևաչափի ֆայլերի: Հակառակ դեպքում օգտատերերը կարող են ուղղակիորեն կայքում վերբեռնել *.PDF, *.EPUB և/կամ *.MOBI ձևաչափի ֆայլեր:

 
 
Յուփաբը կատարյալ միջոց է վեպեր, պատմվածքներ, չափածո ստեղծագործություններ, իրապատում գործեր, ակնարկներ, մենագրություններ, գիտական հետազոտություններ և այլ տիպի գործեր հրատարակելու համար:
Կայքում արգելվում է սկանավորված և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ գրքերի վերբեռնումը: Որևէ անձի հեղինակային իրավունքը խախտելու ողջ պատասխանատվությունն ընկնում է հրատարակողի ուսերին:
 
Յուփաբը հայ ընթերցողին հիանալի հնարավորություն է ընձեռնել կազմելու իր էլեկտրոնային գրադարանը: Այս պահին կայքում կարելի է գտնել թե’ դասական և թե’ ժամանակակից գրականության նմուշներ` թողարկված բոլոր հիմնական էլեկտրոնային ֆորմատներով: Էլեկտրոնային գրքերի մեծ մասը բավականին մատչելի է, իսկ շատերն էլ` անվճար:

 

Կատեգորիա: Հետաքրքիր կայքեր | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 349 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>