Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Facebook

Ֆեյսբուքը վերջապես սկսեց ցուցադրել gif անիմացիաները
15.11.2015, 18:58
 
Ֆեյսբուք սոցիալական ցանցը վերջապես սկսեց ցուցադրել gif անիմացիաները: Հիշեցնեմ, որ Google+ սոցիալական ցանցն հենց սկզբից օգտատերերին թույլատրում էր ներբեռնել և անմիջապես սոցցանցում տեսնել gif անիմացիաները: Ֆեյսբուքն առայժմ չի ցուցադրում անմիջապես Ֆեյսբուքում վերբեռնված անիմացիաները, սակայն, եթե Ֆեյսբուքում ստատուսի դաշտում գրեք որևէ սերվերի վրա տեղադրված gif անիմացիայի հասցեն և տարածեք (share), ապա Ձեր ընկերները կկարողանան անմիջապես Ֆեյսբուքում տեսնել այդ անիմացիան: Օրինակ կարող եք բացել հայտնի Giphy.com կայքը, ընտրել ցանկացած անիմացիա և աջ քլիք անելով պատճենել դրա անմիջական հասցեն: 
 
 
Այնուհետև կարող եք այդ հասցեն տեղադրել Ֆեյսբուքի ստատուսի դաշտում և տարածել:
Տեղեկացնեմ նաև, որ այս ֆունկցիան կարող է հասանելի չլինեն որոշ օգտատերերի համար, քանի որ Ֆեյսբուքը նոր է ներդրել այն:
 
Կատեգորիա: Facebook | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 256 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>