Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Facebook

Ֆեյսբուքը գաղտնի փորձեր է արել օգտատերերի վրա: Հուզիչ տեսահոլովակ
15.11.2015, 20:02
 
Վերջերս պարզ է դարձել, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցը հոգեբանական փորձարկումներ է արել հազարավոր օգտատերերի վրա և նրանց լրահոսում ցուցադրել է միայն բացասական կամ դրական բնույթի գրառումներ: Հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ լրահոսը շատ մեծ ազդեցություն է թողնում օգտատերերի ինքնազգացողության և կյանքի վրա: Այդ ազդեցությունը ավելի պատկերավոր տեսնելու համար վերջերս ստեղծվել է մի տեսահոլովակ, որը դարձել է համացանցի ամենաշատ դիտվող տեսանյութերից մեկը:
 
 
Առանց հետազոտություններ անցկացնելու էլ պարզ է, որ անհաջողությունների մեջ գտնվող մարդկանց մոտ այլ մարդկանց դրական ու կյանքով լի գրառումները կարող են առաջացնել լուրջ սթրեսներ և հակառակը: Ապրեք Ձեր կյանքով և մի ձգտեք նմանվել ուրիշներին, մի նախանձեք ու մի չարախոսեք, այլ պարզապես ուրախացեք ընկերների հաջողություններով ու հաղթահարեք դժվարությունները:

Հ.Գ.
Տեսահոլովակի երաժշտությունը կարող եք լսել այստեղ
Կատեգորիա: Facebook | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 258 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>