Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Facebook

Facebook Messenger-ում արդեն հնարավոր է խաղեր խաղալ
15.11.2015, 18:53
 
Մի քանի շաբաթ առաջ Ֆեյսբուք ընկերությունը Messenger ծառայությունում կատարեց լուրջ փոփոխություններ և այն պարզապես մեսենջերից վերացվեց բազմաֆունկցիոնալ պլատֆորմի: Այդ փոփոխությունների արդյունքում հնարավոր եղավ երրորդական ծրագրերում ներառել մեսենջերի Send կոճակը և ցանկացած ծրագրարվորող հնարավորություն ստացավ ստեղծել հավելվածներ և այդ հավելվածներում մեսենջերով ուղարկել ցանկացած ինֆորմացիա (վիդեո, նկար, անիմացիա և այլն):
 
 
Բնականաբար խաղեր արտադրողները չէին կարող բաց թողնել այս հիանալի հնարավորությունը և սկսեցին ստեղծել խաղեր մեսենջերի համար: Առաջինը դա հաջողվեց Doodle Draw խաղի անձնակազմին: Doodle Draw խաղը հին ու հայտնի խաղ է, որտեղ խաղացողները նկարում են պատկերներ և գուշակում մյուս խաղացողների կողմից նկարված պատկերների անունները: Այդ Խաղն արդեն հնարավոր է խաղալ նաև մեսենջերի մեջ: Այսինքն ընկերոջ հետ խոսելու ընթացքում կարող եք նկարել ու ուղարկել պատկերներ, իսկ ընկերները գուշակեն դրանք: 
 

Բնականաբար խաղալու համար պետք է երկու կողմերն էլ տեղադրեն այդ Doodle Draw for Messenger հավելվածը (ինչպես և տեղադրվում են մեսենջերի համար նախատեսված մնացած հավելվածները):

 
 
Կատեգորիա: Facebook | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 378 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>