Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Facebook

Facebook-ի մասին պատմող գեղարվեստական ֆիլմ. «The Social Network»
15.11.2015, 20:03
 
Ինտերնետն ու IT ինդուստրիան հանդիսանում են վերջին տասնամյակների ամենամեծ ձեռքբերումները և սա չէր կարող վրիպել կինոռեժիսորների աչքերից: Մինչ այժմ նկարահանվել են IT բնագավառին վերաբերող բազմաթիվ վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր: Աստիճանաբար կփորձեմ ներկայացնել այս բնագավառին վերաբերող լավագույն ֆիլմերը: Առաջին ֆիլմը, որին անդրադարձել եմ, կոչվում էր «Սիլիկոնային հովտի ցանցահենները» և ներկայացնում էր Microsoft-ի ու Apple-ի ստեղծման պատմությունը: Այսօր կանդրադառնամ «The Social Network» ֆիլմին:
 
Ֆիլմի վերնագրից արդեն կարելի է ենթադրել, որ այն Ֆեյսբուք սոցիալական ցանցի մասին է: Ի տարբերություն «Սիլիկոնային հովտի ցանցահենները» ֆիլմի, այս ֆիլմի ռեժիսորները չեն ջանացել պահպանել բոլոր իրական փաստերը, սակայն այդ փաստերը այդքան էլ կարևոր դեր չեն խաղացել Ֆեյսբուք սոցիալական ցանցը ստեղծելու ժամանակ: Այս ֆիլմը առաջին հերթին Մարկ Ցուկերբերգի մասին է, ով լինելով բավականին երիտասարդ, փորձում է գրավել ամբողջ աշխարհը: Այս ֆիլմը ընկերության, դավաճանության, մենակության, ձգտումների ու ջանասիրաբար աշխատանքի մասին է: Ֆիլմում ներկայացված են գլխավոր հերոսի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը:
 
Ինչու՞ պետք է դիտել այս ֆիլմը: Որովհետև այն թույլ է տալիս իմանալ Ֆեյսբուք սոցիալական ցանցի ստեղծման պատմությունը: Ֆիլմը դիտելուց հետո իմանում ենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցի հեղինակն իրականում այդքան էլ «սուրբ» չի և մասնակի գողացել է աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանց ստեղծելու գաղափարը: Ֆիլմում մանրամասն նկարագրված է, թե ինչ դատական քաշքշուքների մեջ է ընկնում Ցուկերբերգը և ինչպես է վերջում ավարտում այս ամբողջ պատմությունը:
Կատեգորիա: Facebook | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 291 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>