Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Facebook

Adblock Plus հավելվածի միջոցով այժմ կարող եք թաքցնել Ֆեյսբուքում ստացած նամակը տեսնելու փաստը
15.11.2015, 19:54
Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի մի հավելվածի, որի միջոցով հնարավոր էր թաքցնել Ֆեյսբուքում ստացած նամակը տեսնելու փաստը: Օրինակ լինում են դեպքեր, երբ տվյալ պահին ցանկություն կամ հնարավորություն չկա պատասխանել այդ նամակներին և չեք ցանկանում, որ նամակ ուղարկողը տեղեկացվի այն մասին, որ դուք արդեն տեսել եք նրա ուղարկած նամակը:
 

Այսպիսով ինտերնետի դիտարկիչների վրա տեղադրվող հայտնի Adblock Plus հավելվածն այսուհետև նույնպես կունենա թաքնվելու այդ ֆունկցիան: Անհրաժեշտ է ընդամենը ինտերնետ դիտարկչի վրա տեղադրել Adblock Plus հավելվածը և սեղմել այստեղ: Բացված էջում պետք է սեղմել Add կոճակը: Հիշեցնեմ, որ Adblock Plus հավելվածը նախատեսված է ինտերնետային կայքերում տեղադրված գովազդները թաքցնելու համար:
Կատեգորիա: Facebook | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 195 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>