Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Facebook

5 օգտակար փաստ Ֆեյսբուքի լուսանկարների մասին
15.11.2015, 20:08
 
Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարների տեղադրումը այդ ցանցի կարևոր գործառույթներից մեկն է: Օրական միլիոնավոր մարդիկ այս ցանցում մեծ քանակությամբ լուսանկարներ են տեղադրում: Այսօր կանդրադառնանք Ֆեյսբուքում տեղադրվող լուսանկարներին վերաբերող 5 օգտակար փաստերի:
 
Որակի կորուստ
Ֆեյսբուքում տեղադրվող լուսանկարները ավտոմատ փոքրացվում են և տեղի է ունենում որակի կորուստ: Օրինակ, եթե Ֆեյսբուքում տեղադրեք 4000x4000 չափսի լուսանկար, իսկ այնուհետև փորձեք ներբեռնել այդ լուսանկարը, կտեսնեք, որ ներբեռնվող լուսանկարի չափսերը ավելի փոքր են: Լուսանկարների որակի կորուստ տեղի է ունենում նաև այն դեպքում, երբ դրանք ուղարկում եք Ֆեյսբուքի նամակով: Եթե ձեզ համար կարևոր է, որ ուղարկվող լուսանկարները չկորցնեն իրենց որակն ու չփոքրանան, ապա ավելի լավ է դրանք ուղարկեք էլ. փոստով կամ ամպային ծառայությունների միջոցով (Dropbox, Google Drive և այլն):


Պրոֆիլի նոր լուսանկարները միշտ Public են

Ֆեյսբուքում տեղադրված պրոֆիլի նոր լուսանկարները ավտոմատ դառնում են հասանելի բոլորի համար (Public): Սա կարծում եմ շատ լուրջ խնդիր է, քանի որ մարդկանց մեծ մասը նույնիսկ չգիտեն, թե ինչպես Ֆեյսբուքում անել գաղտնիությանը վերաբերող համապատասխան կարգավորումներ: Նոր տեղադրված լուսանկարը Public ռեժիմից հանելու համար սեղմեք այդ լուսանկարի վրա և ընտրեք գաղտնիության համապատասխան կարգավորումը (Friends, Custom և այլն):
 
 
Պրոֆիլի լուսանկարը միշտ հասանելի է բոլորին
Չնայած պրոֆիլի լուսանկարի կարգավորումներում կարելի է այն դարձնել հասանելի միայն ընկերների համար, բայց կա մի հնարք, որի միջոցով բոլորը կարող են տեսնել այդ լուսանկարը մեծ չափսերով: Դրա համար պետք է պատճենել լուսանկարի URL հասցեն, ինտերնետ դիտարկչում բացել այդ հասցեն և դրա միջից ջնջել p160x160 հատվածը:
 

 

 
Ջնջված լուսանկարները իրականում չեն ջնջվում
Երբ դուք ջնջում եք լուսանկարը Ֆեյսբուքից, դա չի նշանակում, որ լուսանկարը այդ պահից դառնում է անհասանելի: Այն դեռ շարունակում է մնալ Ֆեյսբուքի սերվերների վրա և անորոշ ժամանակով հասանելի է մնում URL հասցեի միջոցով: Փորձելու համար կարող եք Ֆեյսբուքում տեղադրել որևէ լուսանկար, պատճենահանել դրա URL հասցեն և անմիջապես ջնջել լուսանկարը: Հետո URL հասցեն գրեք դիտարկչում և բացեք այն:
 
Լուսանկարները ավելի վարակիչ են, քան ստատուսները:
Ֆեյսբուքում լուսանկար տեղադրելը ավելի լավ է, քան ստատուսներ գրելը: Մարդիկ ավելի շատ կտարածեն Ձեր կողմից տեղադրված լուսանկարները, քան ստատուսները: Բացի այդ, մարդիկ լուսանկարների վրա ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան պարզապես տեքստի:

Միևնույն պրոֆիլի նկարը նորից պրոֆիլի նկար դնելու դեպքում այն հայտնվում է ընկերների հոսքի մեջ:
Ինչպես գիտեք՝ Ֆեյսբուքում պրոֆիլի նկարը փոխելուց այն հայտնվում է ընկերների հոսքի մեջ: Փաստոերն միևնույն լուսանկարը նորից պրոֆիլի նկար դնելու դեպքում այն նորից հայտնվելու է ընկերների հոսքի մեջ: Այս եղանակով կարող եք ավելի շատ լայքեր հավաքել, եթե իհարկե տառապում եք լայքացավով :)

 
Կատեգորիա: Facebook | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 259 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>