Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Բլոգինգ

Windows թե Linux: Ընտրեք ինքներդ
10.01.2016, 10:31
 
Վերջերս շատ է քննարկվում այս թեման, դրա համար այսօր կփորձենք պարզել 2 օպերացիոն համակարգերի թերություններն ու առավելությունները: Windows-ը հանդիսանում է անհատական համակարգիչներում տեղադրված ամենահայտնի օպերացիոն համակարգը: Այս օպերացիոն համակարգը տեղադրված է 93% անհատական համակարգիչների վրա, իսկ Linux-ը ավելի տարածված է server-ների, բջջային հեռախոսների և գերհամակարգիչների վրա (50-90%): Այս երկու օպերացիոն համակարգերը իրարից տարբերվում են իրենց հիմքում գտնվող փիլիսոփայությունից, օգտագործման հեշտությամբ, հարմարավետությամբ, կայունությամբ և գներով: Երկու օպերացիոն համակարգերը դժվար է միանշանակ համեմատել, հաշվի առնելով մի շարք փաստեր՝

 
 
 
-Լinux-ը կոնկրետ մի օպերացիոն համակարգ չի, այլ գոյություն ունեն ավելի քան 600 տարբերակներ, որոնք միմյանցից կարող են տարբեր լինել:
-Երկու համակարգերն էլ տեղադրվում են տարբեր կարգավորումներով և տարբեր նպատակներով:
-Linux ասելով կարող ենք հասկանալ տարբեր բաներ: Որոշ դեպքերում դա կարող է հանդիսանալ օպերացիոն համակարգի միջուկը, մեկ այլ դեպքում ամբողջական օպերացիոն համակարգ:
-Գնային և տեխնիկական աջակցության սահմանները տարբեր են:
Խաղերը և ծրագրեր
Microsoft Windows-ի համար թողարկվում են ավելի շատ ու բազմազան խաղեր ու ծրագրեր, քան Linux-ի համար, քանի որ ինչպես վերևում արդեն նշել եմ, Windows-ը առաջատար է տնային համակարգիչներում: Ծրագրերի դեպքում Linux-ում գոյություն ունեն դրանց ալտերնատիվ տարբերակները, որոնք ինչ-որ չափով կարողանում են կատարել իրենց առջև դրված նպատակները:
 
Անվտանգությունը
Linux-ի բաց կոդը, ինչպես նաև դրա բազմերանգ լինելը նպաստում են այն բանին, որպեսզի այստեղ վիրուսները ավելի քիչ լինեն: Linux-ի համար գոյություն ունեն մի քանի տասնյակ վիրուսներ, որոնք հիմնականում ստեղվել են ուսուցողական նպատակներով: Դրան նպաստում է  Linux-ի միջուկի բաց կոդը թույլ է տալիս փակել մի շարք թերություններ: Microsoft Windows-ի համար գոյություն ունեն միլիոնավոր վիրուսներ, որոնք նախատեսված են տարբեր նպատակների համար: Windows-ում գոյություն ունեն օգտագործողների իրավասություններ, սակայն օգտագործողների մեծամասնությունը օգտվում է administrator-ի իրավասությունից, որը բացասաբար է անդրադառնում ՕՀ-ի անվտանգության վրա: Windows Vista-ից սկսած այս խնդիրը լուծելու համար ստեղծվել է User Account Control-ը (UAC): Այժմ որևէ կարևոր փոփոխություն անելու համար անհրաժեշտ է հաստատել ձեր իրավասությունները, նույնիսկ եթե օգտագործողը հանդիսանում administrator: Սակայն administrator-ը չի կարող ստանալ որոշակի կարևոր իրավասություններ, որոնք ստանում է վիրուսը, որի պատճառով հնարավոր չի լինում վերացնել վիրուսի առկայությունը:
 


Linux-ում (ինչպես նաև բոլոր UNIX համարկարգերում) միշտ գործում է օգտագործողների իրավունքների հստակ մեխանիզմ: Գոյություն ունի միայն մեկ  ադմինիստրատոր, որը իրավունք ունի կատարել ցանկացած փոփոխություն համակարգում, որը կոչվում է գերօգտագործող (superuser), և գոյություն ունեն այլ օգտագործողներ, որոնց իրավասությունները սահմանափակված են:
 
Գնային տարբերությունը
Ինչպես գիտենք Microsoft windows-ը հանդիսանում է վճարովի օպերացիոն համակարգ, իսկ Linux-ը անվճար է: Սակայն այստեղ մեկ այլ խնդիր է առաջանում: Անվճար ձեռք ենք բերում Linux, սակայն այն սովորելու և տեխնիկական աջակցություն ստանալու համար վճարում ենք ավելի շատ, քանի սովորական Windows օպերացիոն համակարգի դեպքում: Քանի որ Windows-ի դեպքում ձեզ կարող է օգնել բակում խաղացող ցանկացած երեխա, իսկ Linux-ի դեպքում պետք է գտնել հմուտ մասնագետներ:
Կատեգորիա: Բլոգինգ | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 283 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>