Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Բլոգինգ

Տրոյանի օրագրից
10.01.2016, 11:00

Ողջու՛յն: Ես Տրոյան Վիրուսն եմ: Ոմանք փորձում են իմ մեջ հայկական արմատներ գտնել, սակայն շտապեմ ձեզ հուսախաբ անել. իմ նախնիների մեջ հայկական ոչ մի արմատ չկա: Պարզապես ազգանունս համընկել է հայկական ազգանունների հետ: Բայց դա չի նշանակում, որ ես հայերին չեմ սիրում կամ նրանց հետ կապ չունեմ: Դեռ ավելին, Հայաստանում ունեմ բազմաթիվ քույրեր ու եղբայրներ, որոնք շարունակում են անել իրենց սև գործը և բարձր պահել Տրոյանների անունը: Մեր ցեղը անվանել են ի պատիվ Տրոյական ձիու, որի շնորհիվ Տրոյան անկում ապրեց: Այդ փայտե ձին նվեր էին ստացել Տրոյացիները ի նշան համերաշխության: Սակայն դրա մեջ թաքնված էին հակառակորդի զինվորները, ովքեր գիշերը բացեցին դռները, և թշնամու բանակը մտավ Տրոյա: Հենց այդ նույն սկզբունքով է գործում իմ ազգի մեծամասնությունը: Նրանք թաքնվում են օգտակար կամ անվնաս ծրագրի տակ, որպեսզի մուտք գործեն ուրիշի համակարգիչ և հետո ցույց են տալիս իրենց իրական դեմքերը:

 

Մեր կյանքը շատ լավ ընթանում էր, քանի դեռ չհայտնվեցին թշնամիները: Նրանց անվանում են անտիվիրուսներ: Մերոնցից շատերին են նրանք վերացրել: Աչքերիս առաջ ամենօր հազարավորները մահանում են: Բայց մենք չենք հանձնվում ու չենք էլ հանձնվի: Մեզանից ոմանք կարողանում են պատասխան հարված հասցնել Անտիվիրուսների ընտանիքին: Մեր ընտանիքը միլիոնավոր վնասներ է հասցրել մարդկանց, որի հետևում կանգնած են մեր ստեղծողները: Օրինակ 2 տարի առաջ տեղի է ունեցել խոշոր ավիավթար, որի պատճառներից մեկը եղել է Տրոյան Ծրագիրը: 154 մարդկու կյանք խլած վթարը հնարավոր չի եղել կանխել այն պատճառով, որ տեխնիկական անսարքությունների վերաբերյալ հաղորդագրություններ ուղղարկող համակարգչի աշխատանքը, Տրոյան ծրագրի վիրուսային ազդեցությամբ պայմանավորված, սահմանափակվել է:

Կատեգորիա: Բլոգինգ | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 251 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>