Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Բլոգինգ

Տրանսլիտ: Մեսրոպ Մաշտոցի աչքից հեռու
09.01.2016, 20:14

Երևի վերնագրից արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը: Վերջերս այնքան շատ է խոսվում հայ ազգի գիտնական զավակի մասին, որ ես չէի կարող չանդրադառնալ այս թեմային: Արթուր Պողոսյան անունով մի երիտասարդ կա, ով ծնվել է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում: 3 տարեկան հասակում երազում տեսել է Գալիլեո Գալիլեյին, ով Արթուրին ասել է, որ իր հոգին Արթուրի մեջ է (Պահոոոոո ): Արթուրը փոքր տարիքից զբաղվել է աստղերի ուսումնասիրությամբ և 15 տարեկանում հայտնաբերել է նոր աստղ: Հետագայում նա զանգահարել է Վլադիմիր Պուտինին և պահանջել հանդիպում Կրեմլի ժամացույցի տակ: Այնուհետև Պուտինի միջնորդությամբ ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան և սովորելու ընթացքում հայտնաբերել է նոր աստղ, որի մասին ՆԱՍԱ-ն իմանալով պայմանագիր է ստորագրել Արթուրի հետ: Համաձայն այդ պայմանագրի  Արթուրը 2016 թ-ին պետք է բարձրանա տիեզերք: Արթուրի մասին այժմ խոսում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Հայաստանում, Մադագասկարում, Եգիպտոսում  և այլ երկրներում (Հալալա Արթուր ջան  ): Սակայն ի

                   

Օրիգինալ ռեպորտաժ էր ինչ խոսք : Այժմ սկսում ենք հետաքննությունը: Ասեմ, որ բլոգում մի անգամ արդեն խոսել եմ նման գիտնականի մասին, ով Լինուքս օպերացիոն համակարգը փոփոխելով փորձել էր ապացուցել, որ նոր օպերացիոն համակարգ է ստեղծել: Իսկ ինչ վերաբերվում է Արթուրին, ապա ասեմ, որ ուսումնասիրել եմ բոլոր հնարավոր աղբյուրները, կայքերը, բլոգերը, տեսանյութերը և ներքևում ներկայացվող փաստերից մի մասը ես եմ նկատել, մնացածն էլ տարբեր տեղերից եմ հայտնաբերել:

12. Նասան Արթուրին հանձնարարել է կառուցել 200.000 մարդ տեղավորող օդանավ: Նախ հնարավոր չէ կառուցել այդպիսի ծավալով օդանավ, երկրորդն էլ Ինչքան պետք է Նասան անխելք լինի, որ 200.000 մարդու ճակատագիր թողնի Արթուրի հույսին:
 
13. Այս փաստը ես միանգամից նկատեցի հարցազրույցի մեջ: Արթուրը նշում է, որ ինքը ստեղծել է winstars ծրագիրը, որով նայում է աստղերին: Ես անձամբ ներբեռնեցի այդ ծրագիրը և համոզվեցի, որ Արթուրը դրա պատրաստման հետ այնքան կապ ունի, ինչքան որ ես Windows XP-ի հետ (այսինքն ոչ մի կապ ): Ծրագիրը գրել է Ֆռենչ Ռիչարդ անունով մի մարդ 2002 թվականին:
 
14. Կարծում եմ այս վերջին ապացույցից հետո էլ չարժի ոչ մի բանից խոսել, որը գտել եմ նորից Ql.am կայքից: Արթուրին խնդրում են, որպեսզի նա Նասայից կրկին պահանջի պայմանագիրը: Իսկ Նասան ուղարկում է սա:
Կատեգորիա: Բլոգինգ | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 262 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>