Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Բլոգինգ

Տրանսլիտ: Մեսրոպ Մաշտոցի աչքից հեռու
09.01.2016, 20:01

Դեռ 1990-ական թվականներին, երբ Հայաստանում համակարգիչները և ինտերնետը հազվագյուտ երևույթ էին, կարելի էր հասկանալ այն մարդկանց, ովքեր վիրտուալ շփման համար օգտագործում էին անգլերեն տառերով հայերեն բառեր: Չնայած այն ժամանակներում նույնպես առկա էին հատուկ ծրագրեր, որոնց օգնությամբ հնարավոր էր գրել հայերեն: Ժամանակների հետ և՛ համակարգիչները և՛ ինտերնետը մեծ առաջընթաց ապրեցին Հայաստանում, բայց մեծամասնությունը շարունակում է գրել անգլերեն տառերով հայերեն բառեր (տրանսլիտով): Նույնիսկ Microsoft ընկերությունը իր օպերացիոն համակարգերում հնարավորություն է տալիս գրել հայերեն տառեր: Էլ չեմ ասում KdWin-ի մասին, որի միջոցով հայերեն գրելը դարձել է շատ հեշտ գործընթաց:

 
 


Սակայն այսօր ինտերնետից օգտվող հայերի համար  սոցիալական ցանցերում մաքուր հայերենով գրելը խրախուսելի փաստ չի համարվում: Որոշները խուսափում են մաքուր հայատառ գրելուց, որովհետև վախենում են տառասխալներից, իսկ ոմանք էլ ուղղակի չեն կարողանում սովորել տառերի ճիշտ տեղերը և հայկական ինտերնետը վերածել են խառնաշփոթի: Ասեմ որ, ես հենց սկզբից իմ բլոգում գրել եմ հայերեն տառերով և երբեք չեմ դիմել տրանսլիտի օգնությանը: Որովհետև կարծում եմ, որ ավելի լավ է գրել որոշակի սխալներով հայերեն տառերով բառեր, քան օգտվել օտար տառերից կազմված հայերեն բառերից:
 
Հ.Գ. 
Նպաստեք հայկական ինտերնետի զարգացմանը և գրեք մաքուր հայերեն:
Կատեգորիա: Բլոգինգ | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 245 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>