Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Բլոգինգ

Ովքեր են Կասկադի շերիֆները
10.01.2016, 11:02
 
Arman Suleymanyan -ի հետ որոշել էինք հանդիպել ու նկարել մի փոքրիկ հատված այդ հանդիպումից ՌադիոՎանի համար: Սակայն պարզվում է, որ Կասկադի յուրաքանչյուր քառակուսի մետր տեր ունի: Ինչպես ասվում է Թումանյանի հայտնի առակում՝ "էս սարն իմն է, էս քարն իմն է": Մեզ մոտեցավ անվտանգության աշխատակիցը և տեղեկացրեց, որ այս տարածքը տեր ու տիրակալ ունի և նկարահանել Երևան քաղաքը այդ տարածքից չի կարելի: Մենք որոշեցինք մտնել Կասկադի 3-րդ հարկի աջ աստիճանների 5-րդ քարի շերիֆի մոտ: Բայց ինչպես տեսանք, այդ օրը շերիֆը չէր ցանկանում, որ Կասկադը նկարահանվեր: Այստեղ առաջանում է մի հարց: Ինչու է թուլատրվում ոմանց եկեղեցիների առջև նկարվել տկլոր աղջիկների հետ, իսկ մեզ չի թուլատրվում Կասկադում նկարել հարցազրույց IT ոլորտի մասին? Չնայած ես հասկացել եմ, թե ինչի համար շերիֆը մեզ թույլ չտվեց: Երբ վիդեոն նայեք, կտեսնեք, որ դրվագներից մեկում նրան ասում ենք, որ բլոգից ենք խոսելու: Խեղճ շերիֆը որտեղից իմանար բլոգը ինչ է: Նա երևի կարծել է, որ ուզում ենք Կասկադիպեմզաբլոգների մասին խոսել: Դե ինչ, մեզ մնում է միայն զինվել համբերությամբ ու սպասել այն օրվան, թե երբ որոշ շերիֆներ թույլ կտան նկարահանել Երևան քաղաքի գեղեցիկ վայրերը:
 
Կատեգորիա: Բլոգինգ | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 320 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>