Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Բլոգինգ

Օգնենք Արփինե Հարությունյանին...
10.01.2016, 11:16


Հարգելի՛ բարեկամ, մեր օրերում դժվար է գտնել գթասիրտ մարդկանց, ովքեր սրտացավ են ուրիշների նկատմամբ, ովքեր կիսում են ուրիշի հոգսը. առանց այն էլ հոգսերով լի է այս աշխարհը:
 
Ես 18 տարեկամ եմ և ունեմ այնպիսի առողջական խնդիրներ, որոնք չէի ցանկանա, որ որևէ մեկն ունենար այս կյանքում: 2011թ. մայիսի 12-ից սկսեցի սուր ցավեր զգալ: Այնուհետև ծնողներս ինձ տեղափոխեցին Բ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն, որտեղ էլ հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ինձ մոտ աջ ոտնաթաթի առաջին մատի հիմնական ֆալանգի Յուինգի սարկոմա է: Ես հոգեկան ծանր կացության մեջ ընկա:
Հիվանդությունը կանխելու համար մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր. ամեն 21 օրը մեկ դեղամիջոց ընդունելու համար ինձ հարկավոր է 400.000 ՀՀ դրամ:
Ես արդեն քիմիոթերապիայի 4 կուրս ընդունել եմ, սակայն սա ամենը չէ, սա կազմում է բուժման ընդամենը մի մասը և հարկավոր է շտապ իրականացնել վիրահատություն: Վիրահատության և հետագա դեղամիջոցների համար անհրաժեշտ գումարը չենք կարողանում հայթայթել: Գիտակցելով այդ ամենը՝ խնդրանքով դիմում եմ բոլոր բարի մարդկանց: Օգնե՛ք, ինձ ապրել, օգնե՛ք որքանով կարող եք: Սիրելի՛ ընթերցող, իմ կյանքը կախված է յուրաքանչյուր անհատի գթասրտությունից: Խնդրում եմ, ո՜վ բարի մարդիկ, օգնե՛ք ինձ…


www.arpine.do.am
 

Յունիբանկ, Կինոնաիրի մասնաճյուղ 
24139001528700 /AMD հաշիվ
ՀՀ Երևան Մեսրոպ Մաշտոցի պող. 50
ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՂԲԱՅՐ
Նարեկ Հարությունյան (+374-55-19-87-88) 
ՀԱՇՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Կատեգորիա: Բլոգինգ | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 337 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>