Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Բլոգինգ

Աշխարհի վերջը և հիմարները
10.01.2016, 10:52

Վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեման անշուշտ աշխարհի վերջի և Քրիստոսի երկրորդ գալուստի մասին էր: Երկրի բոլոր ծայրերում բազմաթիվ մարդիկ համոզված էին, որ աշխարհի վերջը տեղի է ունենալու 2011 թվականի մայիսի 21-ին: Այս լուրերի տարածողը ամերիկացի 89-ամյա սուտի քարոզիչ Հարոլդ Քեմփինգն էր: Այս հիմար ծերունին նույնիսկ նշել էր, որ Աստված իջնելու է երկիր մոլորակի վրա առավոտյան ժամը 6-ին: Նա իր ասածը հիմնավորում էր այսպես. մայիսի 21-ին լրանում է 722500-րդ օրը, երբ մեր թվարկության 33 թվականի ապրիլի 1-ին խաչվեց Հիսուս Քրիստոսը: Նշված թիվը նա ստացել է երեք սրբազան թվերի` 5-ի, 10-ի եւ 17-ի` միմյանց վրա կրկնակի բազմապատկման միջոցով: 

Մեր սուտի քարոզիչը նաև նշել էր, որ երկրագնդի 2 տոկոսը գնալու է դրախտ, իսկ 98 տոկոսը դժոխք: Բայց ինչն է զարմանալի, որ նրա խոսքերին շատ շատերն էին հավատում և պատրաստվում էին աշխարհի վերջին (չեմ հասկանում ոնց կարելի է նման հիմարի ասածներին հավատալ): Հարցը կայանում է նրանում, որ մեր հերոսը ունի  60 ռադիոկայաններից բաղկացած ցանց և բոլոր ռադիոկայաններից հաղորդվում է նրա ստերը: Մի քանի տարի առաջ 

Ինչքան զարմանալի են մարդիկ, որ հավատում են 89-ամյա մի ծերունու անկապ հաշվարկների և պատրաստվում աշխարհի վերջին: Այստեղ է երևում, թե մարդիկ ինչպես են մտածում և ինչով են մտածում:

Կատեգորիա: Բլոգինգ | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 285 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>