Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Բլոգինգ

Անորակ հեռուստաալիքներ: Անտեսել չի լինում
09.01.2016, 20:25

Չնայած բլոգը հիմնականում IT բլոգ է և քիչ եմ անդրադառնում մշակութային և քաղաքական իրադարձություններին, սակայն կան բաներ, որոնց չեմ կարող չանդրադառնալ: Նախ ասեմ, որ հաճախ նայում եմ 32 ատամը, որը եթեր է գնում Արմենիա TV-ով: Հումորային որոշ տարրեր ունի մեջը: Բայց ինչ է նշանակում ցուցադրել մի բեմադրություն, երբ գռեհիկ, քյառթու, փողոցային ժարգոնով խոսացողը ծաղրում է մաքուր հայերենով խոսացող մարդուն  ու հանդիսատեսը այնպես ոգևորված ու ջերմ է ընդունում այդ ծաղրանքը, որ կարծիք է առաջանում, թե բացարձակապես պետք չի գրական խոսել: Դե երեխան էլ նստած նայում է այդ հաղորդումը, տեսնում է, որ ժառգոնով խոսացողը և ժողովուրդը ծաղրում են գրական հայերեն խոսացողին և մտածում է, որ ավելի լավ է ինքն էլ ժարգոնով խոսի: 

Կատեգորիա: Բլոգինգ | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 230 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>