Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Բանաստեղծություններ

Բանաստեղծություն: Որ սիրտս մի օր
27.01.2016, 10:42
Որ սիրտս մի օր կանգ առնի հանկարծ,
Իմացիր, որ ես քեզնով եմ ապրել,
Իմացիր որ ես քո սիրուց արբած,
Իմ ապրած կյանքը քեզ եմ նվիրել,
Իմացիր` կյանքս մի խաղ է եղել,
Որ հանձնել եմ քեզ ու ես հեռացել,
Հեռացել խաղից անդարձ, հավիտյան,
Բայց հեռանալով քեզ չեմ մոռացել:
Խաղի ժամանակ շատ բան եմ տեսել,
Տեսել եմ մի կյանք ու կյանքս մարել,
Տեսել եմ տանջանք, բայց լավով ծածկել,
Բայց տանջանքներս ես չեմ մոռացել,
Տեսել եմ ես քեզ ու լուռ հեռացել:


Հեղինակը անհայտ է: Եթե գիտեք հեղինակի անունը, ապա  տեղեկացրեք:
Կատեգորիա: Բանաստեղծություններ | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 426 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>