Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Բանաստեղծություններ

Բանաստեղծություն: Հոգնել եմ արդեն...
27.01.2016, 10:28

Հոգնել եմ արդեն ես ամեն ինչից,
Առաջին հերթին ինքս ինձանից:
Առավել ևս հոգնել եմ կյանքի
Այս միապաղաղ անդարձ ընթացքից,
Անտարբերության ցավոտ հարվածից
Իրականության խեղդող ծիծաղից:
Հոգնել եմ նաև այստեղ կամ այնտեղ
Կամ մեկի հանդեպ, սխալ չանելու`
Ոչինչ չանելու անիմաստ վախից...
Չեմ ուզում խոսել,
Չեմ ուզում լսել,
Չեմ ուզում նույնիսկ ես արդեն լացել:
Եվ ծիծաղելն էլ չի հրապուրում,
Քանզի ծիծաղի առիթի դեպքում
Մինչև վերջ բացվել չեմ կարողանում:


Հեղինակը անհայտ է: Եթե գիտեք հեղինակի անունը, ապա  տեղեկացրեք:

 
Կատեգորիա: Բանաստեղծություններ | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 378 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>