Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Բանաստեղծություններ

Բանաստեղծություն: Բարև, ես եմ
27.01.2016, 10:45
Բարև, ես եմ…
Կենդանի եմ, տես ես ողջ եմ…
 
Ի՞նչ ես խոսե’լ, ի՞նչ ես ասե’լ,
Ես այդպիսի բան չեմ լսել:
Չէ, չեմ լսել, թե ասել ես,
Որ էլ չգամ,
Որ էլ երբեք քեզ ձայն չտամ:
Ես չեմ լսել, թե ասել ես,
Որ քո կյանքում ես էլ չկամ…
 
Իջի’ր, շուտ-շուտ, սպասում են…
Չմոռանամ նաև ասել,
Որ պուրակի
Ծանոթ ծառերն բարևում են,
Որ մայթերը
Մեր քայլերին կարոտում են,
Չեն մոռացել, սպասում են:
Քեզ առաջվա պես սիրում են,
Եվ մեզ մեկ է,
Թե ինչքա՞ն ես հիմա փոխվել,
Թե թոռներդ
Փեշերիցդ կախ են ընկել…
Ախ գարուն է:
 
Ի՞նչ ես ասում…
Ես չեմ լսում…
Չեմ հասկանում ու չգիտեմ…
 
Գիտեմ միայն, որ եկել եմ
Ու հանդիպման
Մեր ծառի տակ լուռ կանգնել եմ …
Եվ մտովի ասում եմ քեզ.
Բարև, ես եմ…


Հեղինակ՝ Ալիկ Գևորգյան
Կատեգորիա: Բանաստեղծություններ | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 446 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>