Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Աֆորիզմներ

Հայերեն Աֆորիզմներ
27.01.2016, 10:49
 
Բարձր պաշտոն զբաղեցնելը գլխին է խփում, ինչպես ալկոհոլը:
 
Իրենց ձեռքում իշխանություն պահող մարդիկ մինչև վերջին րոպեն չեն հավատում, որ կարող են այն կորցնել:
 
Արդարությունը պետք է ուժեղ լինի, իսկ ուժը պետք է լինի արդարացի:
 
Բավական է սատանան կառչի քո միայն մի մազից ու դու միշտ նրա իշխանության տակ ես:
 
ՈՒժը թույլ է նրանով, որ հավատում է միայն ուժին:
 
Մարդուն լռել ստիպելով, դուք դեռ նրան չհամոզեցիք:
 
Որքան ավելի մեծ է իշխանությունը, այնքան ավելի վտանգավոր է նրա չարաշահումը:
 
Կյանքում եթե անգամ դիրք ես զբաղեցնում, բոլորի հետ հավասարի նման եղիր:
 
Իշխելով ուրիշներին, մարդը կորցնում է սեփական ազատությունը:
 
Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից:
 
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է:
Կատեգորիա: Աֆորիզմներ | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 307 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>