Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » Ֆայլեր » Աֆորիզմներ

Աֆորիզմներ ագահության մասին
27.01.2016, 11:43


Ագահ մարդը սեղան նստելիս ջանում է ինքն իրենից շատ ուտել:
 
Ագահ մարդու ընկերները լինում են, չեն լինում:
 
Ագահ մարդու համար հասարակածը իր որովայնի շրջագիծն է:
 
Ագահ մարդն ու իր ագահությունը այնքան անկուշտ են, որ իրար ձեռքից էլ են պատառ փախցնում:
 
Ագահությունը մարդուն գցում է բոլոր գահերից:
 
Այնքան է մեծանում ագահ մարդու որովայնը, որ նա չի տեսնում շրջապատողների արհամարհանքը:
 
Բացեցիր ագահությանդ դուռը` այլ դռնով քեզանից կփախչի առաքինությունդ:
 
Ագահ մարդու ստամոքսը աչքերի մեջ է` դրանք էլ ծակ են:
 
Ագահ մարդու միակ ընկերը ագահությունն է:
 
Ագահությունը կապում է մարդու աչքերը և բացում բերանը:
 
Վ.Սարգսյան
Կատեգորիա: Աֆորիզմներ | Ավելացրեց: ℋaℳ
Դիտումներ: 334 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>