Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 27 » Windows XP-ից հրաժարվելու 8 պատճառ
16:33
Windows XP-ից հրաժարվելու 8 պատճառ
 
Հեռավոր 2001 թվականին Microsoft-ը թողարկեց Windows XP օպերացիոն համակարգը, որը դեռևս տեղադրված է աշխարհի բազմաթիվ համակարգիչների վրա և հանդիսանում է ամենահաջողված օպերացիոն համակարգերից մեկը: Սակայն ժամանակի ընթացքում այն հնացել է և հաշվի առնելով նաև այն փաստը, որ վերջերս դադարեցվել է դրա սպասարկումը, խորհուրդ է տրվում տեղադրել ավելի նոր օպերացիոն համակարգեր: Այսպիսով եկեք տեսնենք, թե ինչու պետք է հրաժարվել այս օպերացիոն համակարգից:
 
1. XP-ն այլևս չի սպասարկվում:
Վերջերս դադարեցվեց այս օպերացիոն համակարգի սպասարկումն ու թարմացումների տրամադրումը: Դա նշանակում է, որ այս համակարգը բաց է վիրուսների և այլ վնասակար ծրագրերի համար: Այսինքն Microsoft-ը այլևս չի փակելու հետագայում հայտնաբերված խոցելի կոմպոնենտները: Սա նաև մեծ վտանք է ներկայացնում բանկոմատների համար, քանի որ աշխարհի բանկոմատների մեծամասնության վրա դեռևս տեղադրված է Windows XP:
 
2.Լիարժեք օգտվել սարքերի հնարավորություններից:
Windows XP-ն ստեղծվել է այն ժամանակ, երբ համակարգիչներն իրենց տեխնիկական պարամետրերով նույնիսկ զիջում էին ժամանակակից սմարթֆոններին: Microsoft-ի կայքում տեղադրված են Windows XP օպերացիոն համակարգի համար պահանջվող ապարատային պահանջները: Փաստորեն անհրաժեշտ է ընդամենը 233 Մհց պրոցեսոր, 64 մեգաբայթ օպերատիվ հիշողություն և 1.5 Գբ ազատ ծավալ: XP-ն պարզապես չի կարող օգտվել ժամանակակից սարքերի հնարավորություններից, քանի որ այն նախատեսված է հին համակարգիչների համար:
 
3.Համատեղելիության խնդիրներ:
Այժմ արդեն համակարգչային խաղերի մեծ մասը չեն աշխատում Windows XP օպերացիոն համակարգի վրա, քանի որ դրա վրա հնարավոր չի տեղադրել DirectX 10 կամ ավելի բարձր: Ժամանակի ընթացքում այս խնդիրը ավելի է խորանալու: Բացի այդ, բազմաթիվ ծրագրեր և դրայվերներ այլևս չեն աշխատում Windows XP-ի վրա: Իսկ օրինակ Windows 7-ում հնարավորություն կա հին ծրագրերը աշխատացնել Windows XP միջավայրում:
 
4. Հին դիզայն:
Windows XP-ն հնացել է նաև արտաքնապես: XP համակարգը նախատեսված է հին համակարգիչների համար, իսկ գեղեցիկ անիմացիաներն ու դիզայնի այլ էֆեկտները այն ժամանակ շատ ռեսուրսներ էին պահանջում: Բացի այդ, այժմ ինտերնետ կայքերն ու ծրագրերի արտաքին ինտերֆեյսները բոլորովին չեն համապատասխանում Windows XP-ի դիզայնին:
 
5. XP-ի համար չկա ծրագրերի խանութ:
XP-ի օգտատերերը զրկված են իրենց օպերացիոն համակարգի համար նախատեսված ծրագրերի խանութից և դրանք հեշտ թարմացնելու հնարավորությունից: Մասնավորապես այդպիսի խանութներ կան Windows 8, OS X Ubuntu համակարգերում և ժամանակակից բոլոր բջջային օպերացիոն համակարգերում: :
 
6. Անհարմար ու դանդաղ որոնման համակարգ:
Windows-ի ավելի նոր տարբերակներում առկա է որոնման ավելի արագ ու հարմար համակարգ: Օրինակ Windows 8-ում ցանկացած վայրում կարելի է բացել որոնման համակարգը և մի քանի վայրկյանում գտնել անհրաժեշտ ինֆորմացիան: Windows XP-ում որոնման համակարգը չափազանց դանդաղ է:
 
7. Սահմանափակ արագություն
Չնայած, որ XP-ն պահանջում է քիչ ռեսուրսներ, ժամանակակից համակարգիչների վրա ավելի նոր օպերացիոն համակարգերը ավելի արագ են աշխատում: Կոշտ սկավառակի վրա ֆայլերի տեղադրումը, տվյալների տեղափոխումը, արխիվային ֆայլերի բացումը և այլ գործողություններ ավելի արագ են կատարվում Windows 7-ում կամ Windows 8-ում, քան Windows XP-ում: 
 
8. Ամպային սինխրոնիզացիայի բացակայություն
Windows XP-ն թողարվել է այն ժամանակ, երբ ոչ մեկ դեռ չէր մտածում «ամպային» տեխնոլոգիաների մասին: Windows-ի ավելի նոր տարբերակները ներառում են OneDrive ամպային ծառայությունը: «Ամպերի» վրա ֆայլերի պահպանումը շատ հարմար է: Դա թույլ է տալիս տարբեր համակարգիչների վրա ունենալ միևնույն ֆայլերը:
Կատեգորիա: Օպ. համակարգեր | Դիտումներ: 318 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>