Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 27 » Windows 10-ը կլինի Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգը
17:36
Windows 10-ը կլինի Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգը
>
 

Ignite համաժողովի ժամանակ Microsoft-ի ներկայացուցիչ Ջերի Նիքսոնը հաստատեց, որ Windows 10-ը կլինի Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգը: Սա չի նշանակում, որ Microsoft-ն այլևս օպերացիոն համակարգ չի թողարկի: Microsoft-ը պլանավորում է պարբերաբար թարմացնել Windows 10-ը և այն դարձնել ավելի դինամիկ պլատֆորմ: Windows-ի նախկին տարբերակների թարմացումները հիմնականում վերաբերում էին անվտանգությանը և կրիտիկական սխալների շտկմանը: Իսկ Windows 10-ի հետագա թարմացումները կարող են ավելացնել կամ փոխել մի շարք ֆունկցիաներ: 

 


Թարմացումների այս մոդելը նման է Chrome դիտարկչին: Այս ծրագիրը շատ հաճախ է թարմացվում և պարբերաբար հայտնվում են նոր ֆունկցիաներ: Օգտատերերը երբեմն չեն էլ նկատում, թե տվյալ պահին որ տարբերակն են օգտագործում:

Կատեգորիա: Օպ. համակարգեր | Դիտումներ: 299 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>