Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 28 » «ВКонтакте»-ն ստեղծել է Prisma հավելվածի նման հավելված
20:53
«ВКонтакте»-ն ստեղծել է Prisma հավելվածի նման հավելված

 
«ВКонтакте»-ն iOS և Android սմարթֆոնների համար ստեղծել է լուսանկարներին հատուկ էֆեկտներ հաղորդող Vinci հավելվածը, որն իրականում հանդիսանում է վերջերս մեծ տարածում գտած Prisma հավելվածի կրկնօրինակը: Հավելվածը տվյալ պահին ունի 20 ֆիլտրեր, որոնք հիմնականում կրում են հայտնի գեղանկարիչների անունները: Հավելվածի միջոցով մշակված լուսանկարները հնարավոր է պահպանել հեռախոսի մեջ կամ տարածել սոցիալական ցանցերում:
 
Հիշեցնեմ, որ Prisma հավելվածը թողարկվել է ս.թ. հունիսի 11-ին և սկզբնական շրջանում հասանելի էր միայն iOS-ի համար: Հավելվածի թողարկվելուց մի քանի օր անց պարզ դարձավ, որ Mail.Ru Group հոլդինգը (որին է պատկանում նաև «ВКонтакте»-ն) ներդրումներ է արել այս նախագծի մեջ:
 
Կատեգորիա: Բջջային | Դիտումներ: 387 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>