Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 27 » Թողարկվելուց մեկ օր անց Apple-ի նոր օպերացիոն համակարգը տեղադրվել է 5.5% Apple համակարգիչների վրա
14:45
Թողարկվելուց մեկ օր անց Apple-ի նոր օպերացիոն համակարգը տեղադրվել է 5.5% Apple համակարգիչների վրա
Օրեր առաջ Apple ընկերությունը ներկայացրեց OS X Mavericks օպերացիոն համակարգը: Այս նոր համակարգի գլխավոր առանձնահատկություններից է այն փաստը, որ այն հասանելի է անվճար: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, որ Apple-ը անվճար տարածում է իր օպերացիոն համակարգը: Նոր օպերացիոն համակարգը հնարավոր է անվճար ներբեռնել Mac App Store-ից: OS X Mavericks-ում տեղ գտած նորությունների ու փոփոխությունների մասին կարող եք կարդալայստեղ:
 
 
Ըստ Chitika Insights ընկերության կողմից կատարված վերլուծության արդյունքների, OS X Mavericks օպերացիոն համակարգի թողարկումից մի օր անց Apple նոթբուքների և համակարգիչների օգտատերերի 5.5%-ն արդեն իրենց համակարգիչներում տեղադրել են այս համակարգը: Սա համարյա 3.5 անգամ ավելի շատ է, քան տեղադրվել էր OS X Mountain Lion համակարգն այն թողարկելուց մեկ օր անց (1.6%):  Հիշեցնեմ, որ OS X Mountain Lion օպերացիոն համակարգը հնարավոր էր ձեռք բերել 19.99$-ով, իսկ OS X Mavericks-ը՝ անվճար:
Կատեգորիա: Օպ. համակարգեր | Դիտումներ: 270 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>