Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 27 » Թողարկվել է «Զվարթնոց»-ի թռիչքներին իրական ժամանակում հետևելու հավելված
18:14
Թողարկվել է «Զվարթնոց»-ի թռիչքներին իրական ժամանակում հետևելու հավելված
 
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ-բրիտանական «Luseen Technologies» ընկերությունը թողարկել է «Զվարթնոց» (Zvartnots) հավելվածը, որը նախատեսված է Անդրոիդ համակարգի համար։ Նշեմ, որ «Luseen Technologies» -ը Քեմբրիջում գործող նորաստեղծ ընկերություն է, որն աշխատանքային թիմ ունի նաև Հայաստանում: 

 
 
Այս հավելվածը հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել «Զվարթնոց» օդանավակայան ժամանող և մեկնող թռիչքներին: Այս հավելվածի միջոցով Դուք կարող եք ստանալ տվյալ չվերթի և նրա կարգավիճակի մասին մանրամասն տեղեկություններ:
 
 
Նշեմ նաև, որ հավելվածը հնարավորություն է տալիս թռիչքն ավելացնել նախընտրած թռիչքների ցանկում, ստանալ ծանուցումներ թռիչքի կարգավիճակի փոփոխությունների մասին, ինչպես նաև որոնել և գտնել ամենաէժան ավիատոմսերը ընտրված երթուղու և ամսաթիվի համար: Ցանկության դեպքում դուք կարող եք գնել ընտրված ավիատոմսերը գործընկեր կայքերից:
 
 
Կատեգորիա: Բջջային | Դիտումներ: 258 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>