Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 29 » Թողարկվել է հայկական 360 Stories վիրտուալ իրականության հավելվածը iOS համակարգի համար
10:32
Թողարկվել է հայկական 360 Stories վիրտուալ իրականության հավելվածը iOS համակարգի համար

Բլոգում արդեն անդրադարձել եմ հայկական 360 Stories ստարտափին, որը զարգացնում է վիրտուալ իրականության (VR) տեղեկատվական հարթակը սկսած 2013 թվականից: Վիրտուալ միջավայրում 360 Stories-ը սոցիալական տուրիզմի մի հարթակ է, որը թույլ է տալիս VR տեխնոլոգիայի միջոցով տեսնել աշխարհը: Վերջերս թողարկվել է 360 Stories հավելվածը, որտեղ առայժմ ներառված է Հայաստանի տարածաշրջանը:

 

Ներբեռնելով 360 Stories հավելվածը և օգտագործելով Google Cardboard-ը, զբոսաշրջիկները և նույնիսկ հետազոտողները կարող են հեռակա կարգով ուսումնասիրել Հայաստանի մշակութային կոթողները, լանդշաֆտները, գրավիչ խոհանոցը և ճարտարապետությունը:

 

Օգտատերերը կկարողանան նաև 360 Stories հավելվածի միջոցով ստեղծել իրենց սեփական պատմությունները VR միջավայրում:
 
 
360 Stories-ը սկսեց իր գործունեությունը, երբ նախաձեռնության հիմնադիրները հաղթեցին մի մրցույթ և փոխանակեցին երկու սմարթֆոնները (մրցանակները) տեսախցիկի հետ: Տարված իրենց նոր սարքավորումով՝ նրանք շրջագայելով նկարում էին Երևանը: Նրանց նպատակը հայրենի երկրի մասին գրավիչ պատմությունների հավաքագրումն է VR միջավայրում: 

 
 
 
Երբ հարցը գնում է այն մասին, որ 360 Stories-ի դերը կարող է արագացված կերպով զարգացնել VR ասպարեզը, մեկնարկի համահիմնադիր Ալբերտ Պողոսյանը նշեց, որ իրենց նպատակն է VR սեկտորում ստեղծել ստեղծագործ տեղեկատվական պոտենցիալ և ապահովել մարդկանց նոր աշխարհընկալման նոր միջոց: Հաջորդ քաղաքը, որը նախատեսվում է համալրել 360 Stories-ը ՝ ամենայն հավանականությամբ Ամստերդամն է:

 
Կատեգորիա: Բջջային | Դիտումներ: 317 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>