Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբէր » 1 » Թողարկվել է աշխարհի ամենաարագ ինտերնետ դիտարկիչը: Փորձեք և համոզվեք
14:15
Թողարկվել է աշխարհի ամենաարագ ինտերնետ դիտարկիչը: Փորձեք և համոզվեք
 

Օգտատերերի միջև կատարված հարցումները ցույց են տալիս, որ ինտերնետ դիտարկիչների հարցում 81%-ի համար ամենակարևոր պայմանը ծրագրի արագությունն է: Այս փաստը չի վրիպել Maxthon ընկերության աշխատողների աչքերից և նրանք թողարկել են աշխարհի ամենաարագ ինտերնետ դիտարկիչը, որն աշխատում է Windows օպերացիոն համակարգում: Ճիշտն ասած, ես ինքս չէի հավատում այս փաստին, սակայն ինչպես ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել: Maxthon-ի կողմից ստեղծված այս նոր MxNitro ծրագիրը  ծրագիրը տեղադրվում, բացվում և աշխատում է շատ արագ: Իմ համակարգչի վրա այս ծրագիրը տեղադրվեց ընդամենը 4 վայրկյանում և բացվեց 1 վայրկյանում: Այս ծրագրով կայքեր բացելու դեպքում նույնպես միանգամից զգացվում է կայքերի բեռնման մեծ արագություն: 

 

Այս փաստերն իրականում ապշեցուցիչ են՝ համեմատած մնացած ժամանակակից դիտարկիչների հետ: Ըստ ծրագրի հեղինակների՝ նրանք կարողացել են ստեղծել այս գերարագ ինտերնետ դիտարկիչը ի շնորհիվ մի շարք գործոնների: Այս ծրագիրը չի ներառում ոչ մի ավելորդ հավելված, պլագին կամ գործառույթ: Այն պարզապես նախատեսված է շատ արագ ինտերնետ կայքեր ցուցադրելու համար: Ծրագիրն ունի չափազանց մինիմալ ինտերֆեյս և չի պարունակում ավելորդ տարրեր: Ծրագիրն օգտագործում է կապի հաստատման նոր տեխնոլոգիաներ և դրա շնորհիվ կարողանում է շատ արագ բացել ինտերնետ կայքերը:

Կատեգորիա: Օգտակար | Դիտումներ: 325 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>