Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբէր » 1 » Թողարկվեց TeamViewer ծրագրի նոր տարբերակը: Ի՞նչ փոփոխություններ կան և ինչպե՞ս ներբեռնել
14:22
Թողարկվեց TeamViewer ծրագրի նոր տարբերակը: Ի՞նչ փոփոխություններ կան և ինչպե՞ս ներբեռնել
 
Մի ամիս փորձարկումներ կատարելուց հետո վերջապես թողարկվեց TeamViewer ծրագրի 10-րդ տարբերակը: Հիշեցնեմ, որ TeamViewer-ը հանդիսանում է համակարգիչները հեռավորության վրա ղեկավարելու համար նախատեսված լավագույն ծրագրերից մեկը: Ծրագրի 10-րդ տարբերակով հնարավոր է միանալ այն համակարգիչներին, որոնց վրա տեղադրված է TeamViewer 3 կամ ավելի բարձր տարբերակ, իսկ եթե համակարգչի վրա տեղադրված է  TeamViewer 10, ապա դրան հնարավոր է կպնել միայն 10-րդ տարբերակով:
 
 
Ծրագրի նոր տարբերակում բարելավվել է ծրագրի աշխատանքը, նվազեցվել է բեռնման և նույնականացման գործընթացը, ավելացել է 4K էկրանի հնարավորություն, վիդեոզանգերը կատարվում են մի քլիքի միջոցով, անվտանգության համար հայտնվել են «սպիտակ ցուցակներ»: Դա նշանակում է, որ համակարգչին կարող են միանալ միայն այդ համակարգում պահպանված կոնտակները, իսկ մնացածները կարգելափակվեն: TeamViewer 10 ծրագրում ներառված է նաև Dropbox, Google Drive, One Drive և Box ամպային ծառայությունների միջոցով ֆայլերի փոխանակման հնարավորություն: Ծրագրի նոր տարբերակի բոլոր փոփոխություններին ծանոթանալու համար սեղմեքայստեղ:
 
 
Ուրախ լուր կա նաև BlackBerry հեռախոսների օգատերերի համար: Նրանք կարող են ներբեռնել և տեղադրել այդ համակարգի համար նախատեսված TeamViewer ծրագրի առաջին տարբերակը:
 
Կատեգորիա: Օգտակար | Դիտումներ: 412 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>