Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 30 » Թողարկվեց Internet Explorer 11 դիտարկչի նախնական տարբերակը Windows 7 օպերացիոն համակարգի համար
16:27
Թողարկվեց Internet Explorer 11 դիտարկչի նախնական տարբերակը Windows 7 օպերացիոն համակարգի համար

 

Microsoft ընկերությունը թողարկեց Internet Explorer 11 դիտարկչի նախնական տարբերակը Windows 7 օպերացիոն համակարգի համար: Հիշեցնեմ, որ այս տարբերակը ներառված է նաև Windows 8.1 օպերացիոն համակարգում: Ըստ նախագծողների խոսքերի, այս տարբերակը 10-րդ տարբերակի համեմատ արագ է աշխատում: Նշվում է նաև, որ IE 11-ը հանդիսանում է առաջին դիտարկիչը, որը կատարում է JPEG ֆորմատի դեկոդավորումը համակարգչի վիդեոքարտի ռեսուրսներով:  Բացի դրանից IE 11-ը հանդիսանում է առաջին դիտարկիչը, որտեղ իրականացված է W3C Resource Priorities ստանդարտը: Այս ստանդարտի շնորհիվ կայքեր նախագծողները կարող են նշել, թե առաջին հերթին որ ռեսուրսները պետք է բեռնվեն: Internet Explorer 11-ում բարելավվել են նաև WebGL, Flexbox, CSS և HTML 5 ստանդարտների հետ աշխատանքը:

 
Դիտարկչի նոր տարբերակում բարելավվել են նաև նախագծողների համար նախատեսված գործիքները, որոնք հնարավոր է տեսնել սեղմելով F12: Թարմացված գործիքները թույլ են տալիս չափել տարբեր ռեսուրսների բեռնման արագությունը, տեսնել հիշողության զբաղվածությունը: Գործիքների մեջ ներառված է նաև բջջային սարքերի էմուլյատոր՝ ցուցադրման տարբեր պարամետրերի և GPS տվյալների ընտրման հնարավորությամբ:

 

Կատեգորիա: Օգտակար | Դիտումներ: 312 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>