Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 30 » Թողարկեց Google Chrome 32 ինտերնետ դիտարկիչը
16:39
Թողարկեց Google Chrome 32 ինտերնետ դիտարկիչը
 
 
Google ընկերությունը պաշտոնապես թողարկեց Google Chrome դիտարկչի 32-րդ տարբերակը Windows, Mac OS X, Linux, Android և Chrome OS օպերացիոն համակարգերի համար: Առաջին հերթին նշեմ, որ փոխվել է Window 8-ի մետրո ինտերֆեյսի համար նախատեսված Chrome-ի արտաքին դիզայնը և այն նմանեցվել է Chrome OS-ին (մանրամասն կարդացեք այստեղ): 
 
 
 
 
 
Նոր տարբերակում ավելացել են նաև հատուկ հուշող նշաններ,որոնց միջոցով կարող եք հեշտությամբ գտնել այն պատուհանը, որտեղ միացված է աուդիո, վիդեո կամ օգտագործվում է վեբ տեսախցիկը:
 

Բացի դրանից, Chrome 32-ում ակտիվացված է վնասակաև ֆայլերի ներբեռնման ավտոմատ արգելափակում: Այսուհետ վնասակար ֆայլեր ներբեռնելու դեպքում կցուցադրվի հատուկ շգուշացում:

 
 
Նոր տարբերակում ավելացել է նաև մի նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս ղեկավարել Chrome-ի մնացած օգտատերերին, հետևել նրանց գործողություններին կամ արգելափակել կայքեր: Կարգավորումները կարող եք կատարել chrome.com/manage ինտերֆեյսում:
 
 
 
Google Chrome-ի նոր տարբերակում կատարվել են նաև մի շարք ոչ այդքան ակնհայտ, բայց կարևոր փոփոխություններ, որոնց մասին կարող եք կարդալայստեղ: Ծրագրի նոր տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից կամ այցելեք ծրագրի About Google Chrome բաժինը և թարմացնեք:
Կատեգորիա: Օգտակար | Դիտումներ: 327 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>