Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 27 » Փորձեք Windows 1.01 օպերացիոն համակարգն անմիջապես ինտերնետ դիտարկչում
16:37
Փորձեք Windows 1.01 օպերացիոն համակարգն անմիջապես ինտերնետ դիտարկչում
 
Ծրագրավորող Ջեֆ Պառը JavaScript-ով ստեղծել է Windows 1.01-ի բրաուզերային էմուլյատորը: Ի շնորհիվ այս էմուլյատորի, կարող եք տեսնել, թե ինչ տեսք ուներ IBM PC XT (256 Կբ օպերատիվ հիշողություն և 10 Մբ ներքին հիշողություն) համակարգչի վրա տեղադրված Windows 1.01 օպերացիոն համակարգը: Օրինակ կարող եք տեսնել, թե ինչ տեսք ունեին Paint-ի կամ հաշվիչի նախնական տարբերակները: 
 
 
 
Էմուլյատորը պարունակում է նաև մի քանի կառավարող կոճակներ (Reset, Esc, Ctrl+Alt+Del, F10 և այլն), որոնց միջոցով կարող եք Windows 1.01-ում կատարել մի շարք գործողություններ: Հնարավորություն կա նաև էմուլյատորի A և B դիսկակիրների մեջ բեռնել հատուկ ծրագրերի դիսկեր: Վերջում նշեմ, որ Windows 1.01 օպերացիոն համակարգը թողարկվել է 1985 թվականին: 

 
Կատեգորիա: Օպ. համակարգեր | Դիտումներ: 252 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>