Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 29 » Փոփոխություններ հայկական Sphere հավելվածի նոր տարբերակում
09:55
Փոփոխություններ հայկական Sphere հավելվածի նոր տարբերակում
Բլոգում արդեն անդրադարձել եմ հայկական Sphere հավելվածին, որը թույլ է տալիս հարցեր ուղղել և ստանալ պատասխաններ մոտակայքում գտնվող մարդկանցից: Այս հավելվածի թարմացված տարբերակում կան մի քանի փոփոխություններ, որոնց այսօր կանդրադառնամ: Նախ նշեմ, որ այս հավելվածի հեղինակները ներդրումներ են ստացել արտասահմանից և շարունակելու են զարգանալ: Այժմ Sphere-ը դարձել է լոկալ սոցիալական ցանց, որտեղ մարդիկ կարող են շփվել ցանկացած թեմաներից: Օրինակ Sphere-ի օգտատերերը լոկալ տարածքում մարդկանց են փնտրում հեծանիվ կամ ձի վարելու համար և միևնույն հետաքրքրությունները ունենալով ձեռք են բերում նոր ծանոթներ ու ընկերներ: Ըստ հեղինակների՝ բազմաթիվ զույգեր ծանոթացել են այս ծրագրի միջոցով: Նույնիսկ այդ զույգերից մեկը ամուսնանում է:
 
Sphere-ի նոր տարբերակում ավելացել է գրառումները գնահատելու ֆունկցիա: Ամենաշատ գնահատված գրառումները տեղադրվում են Top բաժնի մեջ: 

 
 
Հետագա տարբերակում նախատեսվում է ավելացնել խումբ ստեղծելու հնարավորություն: Հավելվածում հասանելի կլինեն երկու բաժիններ՝ public և group: Մարդիկ կկարողանան group բաժնի հատուկ խմբերում իրենց տարածքի մարդկանց հետ խոսել սիրած թեմաներից՝ օր. սպորտի սիրահարներ կամ Ամերիկյան Համալսարան սովորողներ: Խմբերը նույնպես հնարավոր կլինի գնահատել: Ամենաբարձր վարկանիշ ունեցող խմբերը նույնպես կհայտնվեն Top բաժնում:

 
Կատեգորիա: Բջջային | Դիտումներ: 296 | Ավելացրեց: ℋaℳ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
div>